Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Քննարկում՝ նվիրված Երուսաղեմի կարգավիճակին

am
K`nnarkowm, nvirvats Erowsaghemi kargavichakin_36870

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՌԱԿ Կենտրոնական վարչության գրասենյակում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին հայտարարությանն ու Իսրայելի հայ համայնքի ու Երուսաղեմի Հայոց պատրիարքության վրա դրա ունենալիք հնարավոր հետևանքներին:

Միջոցառմանը հրավիրված էին մի շարք քաղաքագետներ, տարածաշրջանային վերլուծաբաններ, արաբագետներ, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականներ՝ այդ թվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  միաբաններ Տեր Փառեն արք. Ավետիքյանը և Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր  Նաթան արք. Հովհաննիսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Հակոբ Ավետիքյանը՝ ներկաներին ծանոթացնելով քննարկման նպատակներին և առաջադրվելիք հարցերին:

Բարձրացված հարցերի վերաբերյալ իրենց դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները ներկայացրին ոլորտի հարցերի մեկնությամբ զբաղվող մասնագետները՝ մատնանշելով այն առաջնահերթ անելիքներն ու առանցքային նշանակություն ունեցող խնդիրները, որոնք ստեղծված իրավիճակում պետք է ձեռնարկեն ինչպես Հայաստանյայց առաքելական եկեղեցին, այնպես էլ հայկական դիվանագիտական առաքելությամբ զբաղվողները:

 

Մանրամասները՝ հաջորդիվ: 

 

 

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ