Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Քննարկվել են «Վերին Լարսի» անցակետին առնչվող հարցեր

am
K`nnarkvel en <<Verin Larsi>> ants`aketin arhnch`vogh harts`er_77451

Հուլիսի 13-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Եվգենի Դիտրիխի հետ։

 

Ինչպես  տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

 

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարցերին, ինչպես նաև քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։ Կողմերն առանձին անդրադարձ են կատարել «Վերին Լարսի» անցակետին առնչվող հարցերին։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ