Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Քննություն է տարվում՝ պարզելու համար զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները

am
K`nnowt`yown e tarvowm, parzelow hamar zintsarhayoghi mahvan patcharh dardzats vt`ari hangamank`nere_92475

 

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները:
Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

2018 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 01:05-ի սահմաններում, ՀՀ ՊՆզորամասի զինծառայող, լեյտենանտ Դավիթ Գալստյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել հարակից դաշտ:

Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Դավիթը  մահացել է, իսկ ուղևորներ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, լեյտենանտներ Գ.Մկրտչյանը և Վ.Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝  վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ