Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Քոչարյանի հետ կապված միայն բացասական զգացումներ ունեմ, բայց խանդավառված չեմ կատարվածից. Պարույր Հայրիկյան

am
K`och`aryani het kapvats miayn bats`asakan zgats`owmner ownem, bayts` khandavarhvats ch`em katarvatsits`. Parowyr Hayrikyan _82035

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ծանր է, երբ պետության կյանքում դերակատարություն ունեցած մարդը կարող է հանցագործության մեջ մեղադրվել: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին:

«Սա որևէ քաղաքացու, այդ թվում՝ նաև ինձ հաճելի լինել չի կարող, անկախ այն բանից, որ ես Ռոբերտ Քոչարյանի հետ այն աստիճանի վատ հարաբերություններ եմ ունեցել, որ երբ Արցախում ինքն ինձ ողջունեց, ես մեջքով շրջվեցի: Մենք բավականին մտերիմ ենք եղել 1998թվականին սահմանադրական բարեփոխումների հարցով, և Ռոբերտ Քոչարյանը համաձայնեց ինձ վստահել սահմանադրական բարեփոխումների գործը, բայց կեսից՝ ընդամենը մեկ տարի անց, հետ կանգնեց իր խոսքից և միավորվելով Դեմիրճյանի հետ ՝ այնպես արեց, որ մենք նույնիսկ պառլամենտ չանցանք: Դա իրենց համագործակցության նախապայմանն էր, ու մանրամասները կարող եք Հմայակ Հովհաննիսյանից ճշտել:  Նրա հետ կապված, ես ունեմ միայն բացասական զգացումներ ու հիշողություններ, բայց, այնուամենայնիվ, խանդավառված չեմ կատարվածից»,- ասաց նա:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ ծանոթ չէ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի իրավական հիմնավորումներին և չի կարող իրավական տեսանկյունից գնահատական տալ կատարվածին, սակայն մարդկային տեսանկյունից՝ կատարվածը տհաճության զգացողություն է առջացնում: «Երբ որևէ մեկի մասին իմանում ես, որ նրան կալանավորելու վտանգ ու հնարավորթուն կա, առաջին զգացումը տհաճությունն է, նախ այն բանի համար, որ մարդ է կալանավորվում, և երկրորդ, որ այդ մարդը կարող է և իսկապես թույլ է տվել այնպիսի արարք, որի համար նա կալանքի է արժանի: Բայց դա նախնական, մարդկային զգացողությունն է»,- նշեց Հայրիկյանը:

Մեր այն դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը խախտելու մեջ, ԱԻՄ առաջնորդը նշեց. «Սահմանադրական կարգը խախտելու մեղադրանք կարելի է առաջադրել ցանկացած հանրային կյանքի հարցի հետ կապված: Սահմանադրական կարգի խախտում է  քաղաքացիների ցույցի իրավունքը խոչընդոտելը, հանրահավաքի իրավունքը խոչընդոտելը, բայց մեր կայնքում անընդմեջ խոչընդոտել են դրանք, ու որպեսզի դա համարվի քրեորեն հետապնդելի, պետք է իմանաս, հատկապես ինչն է ներկայացված: Քանի որ ես նրբերանգներին ծանոթ չեմ, և ինքս էլ ունեմ բացասական հիշողություններ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, վախենում եմ՝ անաչառ չլինել, դրա համար վերացական որևէ բան չէի ցանկանա ասել: Բայց ինձ համար, օրինակ, քննարկման առարկա է, թե ինչպե՞ս ոչինչ չունեցող մարդը դարձավ միլիարդատեր պաշտոն ունենալու ընթացքում, չէ՞ որ դա տեղի ունեցավ մյուս քաղաքացիների հաշվին: Ես չեմ կարող ժխտել, որ իր ժամանակ Հայաստանը միջազգային ատյաններում ներկայանում էր ավելի արժանապատիվ ձևով, բայց մյուս կողմից՝ ինչպե՞ս է պատահում, որ բարձր պաշտոն ունեցող պետական անձը հանկարծ մեծ հարստությունների տեր է դառնում: Չմոռանանք նաև, որ իր օրոք էր «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, որը ես համարում եմ իսկապես հանցավոր գործարք: Դրանով Հայաստանի ունեցվածքի մի մասը փոխանցվեց Ռուսաստանին, այն դեպքում, երբ ընդամենը 100 մլն դոլար պարտքի մասին էր խոսքը: Ռոբերտ Քոչարյանի տարիներին Սևան-Հրազդան կասկադը փոխանցվեց Ռուսաստանին: Սրանք, գուցե, սահմանադրական կարգի խախտումներ չեն, չնայած կարելի էր այդպես էլ ներկայացնել, սակայն դրանք երևույթներ են, որոնց համար եթե ոչ դատարանում, ապա գոնե հանրորեն պետք է պատասխան տա պետական պաշտոն ունեցող ու այդ պաշտոնի միջոցով գերհարստացած անձը»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ