Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Քոչարյանին միայն Մարտի 1-ի համար չէ, որ պետք է մեղադրեին, այլ կեղծված փաստաթղթի. Արարատ Զուրաբյանը

am
K`och`aryanin miayn Marti 1-i hamar ch`e, or petk` e meghadrein, ayl  keghtsvats p`astat`ght`i. Ararat Zowrabyane_97931

  «Եթե չափորոշիչներով առաջնորդվենք, թե ո՞վ է սպիտակ, ո՞վ՝ սև, ապա չեմ գտնի որևէ մեկին, ով ինձանից սպիտակ կլինի, թող Փաշինյանը ձեռքը դնի սրտին և ազնվորեն ասի՝ ո՞վ է սպիտակ, ո՞վ՝ սև»:

   Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններին «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

Անդրադառնալով բուռն ներքաղաքական գործընթացներին՝ քաղաքապետի թեկնածուն նշեց, որ ողջունում է այն հանգամանքը, որ մեր հասարակությունն ազատագրվել է 20 տարի Հայաստանը կեղեքող չարիքից, սակայն մի հարցում ներկայիս իշխանություններից մեծ դժգոհություն ունի. «Մինչև հիմա բանտում է գտնվում «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վովա Առաքելյանը, Շանթ Հարությունյանը բանտում է գտնվում, իսկ այս երկիրը 20 տարի կեղեքած, ոտնահարած, մարդիկ սպանած անհատներն ու խմբերը ազատության մեջ են և դեռ հաթաթա են տալիս թե՛ իշխանություններին, թե՛ ժողովրդին, որ տեսե~ք, գալու ենք, ինչեր ենք անելու:

    Ես խորը դժգոհություն ունեմ պատկան մարմիններից, որոնք իրենց աշխատանքը չեն կարողանում որակյալ կազմակերպել ու ազատության մեջ են հայտնվում Ռոբերտ Քոչարյանի նմանները: Իմ գնահատմամբ՝ Քոչարյանին միայն Մարտի 1-ի համար չէ, որ պետք է մեղադրեին, այլ սկսեին կեղծված փաստաթղթից, որով Ռոբերտ Քոչարյանը դարձել է 10 տարի Հայաստանի Հանրապետությունում բնակվող»:

Ի պատասխան լրագրողի դիտարկմանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Սարգսյանին էլ է պետք այդ մեղադրանքով հիշել, Զուրաբյանը ասաց. « Այո՛ պետք է հիշել բոլոր նրանց ովքեր դրան անմասն չեն եղել: Մարտի 1-ից բացի այլ գործ էլ կա, երբ հանրության առջև Քոչարյանի թիկնապահները, իր համակուրսեցուն տանում և զուգարանում սպանում են, և նա դրանից հետո նույնիսկ հայտարարում է՝ ափսոս մահացել ա՝ կենդանի լիներ մի երկու բան կասեի: Իմ ընկերները, որոնք այսօր գտնվում են իշխանության մեջ կարող են պատասխան տալ, թե որտե՞ղ են  Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին գողացված միլիարդավոր դոլարները, ես այսօր բավարարված չեմ այն տեմպերից, որով այդ գումարները վերականգնվում են»:

Անդրադառնալով հարցին, որ Մարտի 1-ի գործով պետք է պատասխանատվության  կանչեն նաև Լևոսն Տեր-Պետրոսյանին ՀՀՇ վարչության նախագահը նշեց. « Մարտի 1-ի գործով որևէ մեկին պատասխանատվության կանչելուց առաջ պետք է տեսնենք նրա մեղավորությունը՝ իմ գնահատմամբ, Լևոն Տեր Պետրոսյանին բռնի կերպով Ազատության հրապարակից ուղեկցել են տուն, դրանից հետո նա տանիս դուրս չի եկել, որևէ գործողություն չի կատարել, ցավոք սրտի՝ չի կատարել: Որևէ գործողություն չկատարած անձին պատասխանատվության կանչելը իմ գնահատմամբ՝ ոչ նպատակահարմար է»:

Պատասխանելով հարցին՝ դուք «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր եք, հիմա խոսվում է օլիգարխներին զինաթափելու մասին, այդ օրերին ի՞նչ դերակատարություն է ունեցել Գագիկ Ծառուկյանը. «Առաջարկում եմ ընթերցել այդ օրերի «Հայկական ժամանակ» թերթը, որտեղ հստակ ասվում է՝ այդ ժամանակ հավաք է տեղի ունեցել, որոշվել, որ պետք է կրակեն ժողովրդի վրա, միայն Ծառուկյանի միջամտությունն էր, որ կանխեց նմանատի որոշումը, որը դուր էր եկել անգամ Սերժ Սարգսյանին»:

Անդրադառնալով հարցին՝ այսօր վարչապետը հայտարարում է օլիգարխնդրին զինաթափելու մասին, Ծառուկյանն ու իր թիմը ունե՞ն զինաթափման ենթակա մարդիկ, ասաց. «Եթե որևէ մեկը ունի զինաթափ արվելու մարդիկ, և պատկան մարմինները մինչ այս զինաթափ չեն արել, դա պատկան մարմինների լրջագույն թերացումն է»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ