Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Քռասնիում բացվել է համայնքային կենտրոն

am en
K`rhasniowm bats`vel e hamaynk`ayin kentron_78123

Այսօր՝ հուլիսի 16-ին, Ասկերանի շրջանի Քռասնի համայնքում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի արևմտյան շրջանի բարերարներ Հակոպ և Հիլդա Բաղդասարյանների ու ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ միջոցառման մեկնարկը բացման արարողությանը ներկա ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը պաշտոնատար այլ անձանց և բարերարների ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Միջոցառմանը ներկա բարերար Հակոբ Բաղդասարյանի որդին՝ Գևրիգ Բաղդասարյանը կարևորել է նախաձեռնությունը՝ նշելով, որ սա պատմական օր է:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ