Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Կան ուղենիշներ, որոնց հիման վրա կարող ենք սկսել երկխոսությունը. ԵՄ պաշտոնյաներ

am
Kan owghenishner, oronts` himan vra karogh enk` sksel erkkhosowt`yowne. EM pashtonyaner_79815

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր  լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ պարզաբանում կատարեց, մասնավորապես նշելով.

«Եվրամիության հետ Հայաստանի վիզայի ազատականացման շուրջ քաղաքական երկխոսությունը կսկսվի պատշաճ ժամի, երբ համապատասխան պայմանները բավարարվեն: Կարծում եմ՝ սա հայտնի է,- ասաց նա: - Հայաստանում այդ մասին շատ լավ գիտեն: Եվ ես հուսով եմ, որ հաջորդ փուլին կհասնենք հնարավորինս շուտ»:

Հանդիպմանը ներկա Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան ևս անդրադարձավ այս հարցին. «Վիզայի ազատականացման ծրագիրը, որը պետք է անցնել, շատ պահանջկոտ և բարդ ուղի է, իհարկե հիմա մենք ավելի մոտ ենք դրան, քան նախորդ կառավարության պարագայում էր: Չենք սկսել, բայց կան ուղենիշներ, որոնց հիման վրա կարող ենք սկսել երկխոսությունը»,- ասաց նա:


Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ