Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կարեն Պետրոսյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատա՞ր

am
Karen Petrosyane  rhektori zhamanakavor pashtonakata?r_77003

  Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

 Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է: Հեղափոխության ավարտից հետո Պետրոսյանն ակնկալում էր ստանալ Շիրակի մարզի մարզպետի պատոնը: Չստացավ: Փոխարենը փորձեց դառնալ հոգևոր դաշտի «հեղափոխության առաջնորդը» և իրեն հռչակեց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման լիդեր:  

Մեր տեղեկության համաձայն, Կարեն Պետրոսյանի մորեղբայր Երվանդ Սերոբյանն էլ  Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն է:  

   Առաջիկայում տեղի կունենան ռեկտորի ընտրությունները։ Եվ, հավանաբար, հենց Կարեն Պետրոսյանին կնշանակեն ռեկտորի պաշտոնում։

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ