Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Կառավարությունը ներկայացրել է փոխվարչապետի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած այցի ծախսերը

am
Karhavarowt`yowne nerkayats`rel e p`okhvarch`apeti glkhavorats patvirakowt`yan, AMN ew Kanada katarats ayts`i tsakhsere_77735

ՀՀ կառավարությունից պարզաբանում է ներկայացվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած այցի ծախսերի վերաբերյալ: «Հայ ձայնը» ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացավ, որ Analitik.am-ի կողմից հրապարակված «Տիգրան Ավինյանն ու իր 2 հոգանոց թիմը 7 միլիոն 464 հազար ՀՀ դրամ են ծախսել 6-օրյա աշխատանքային այցի վրա» նյութում տեղ է գտել թվային վրիպակ՝ կապված այցի ֆինանսական ծախսերի ծավալի հետ։

«Մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած հունիսի 26-ից հուլիսի 2-ը տևած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պետբյուջեից վճարված ֆինանսական ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 4.857.000 ՀՀ դրամ, այլ ոչ՝ 7464597 ՀՀ դրամ, ինչպես նշված է եղել Analitik.am կայքում»,- ասված է պարզաբանման մեջ։

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ