Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ

am
Karhavarowt`yownn AGN-in hatkats`rets` 109 mln 296 haz. dram_100177

Կառավարությունն այս ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը 109 մլն 296 հազ. դրամ է հատկացրել սույն թվականի դեկտեմբերի 9-11-ը մեր հանրապետությունում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ Գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումներն իրականացնելու  համար: Որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում: Նախագծով պահանջվող գումարն անհրաժեշտ է ֆորումի նա­խապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումներն իրա­կա­նաց­նելու նպա­տա­կով: Այս մասին տեղեկանում ենք Արմենպրեսից:

«2015 և 2016 թվականներին Երևանում կայացել են «Ընդդեմ ցեղասպանության հան­ցա­գոր­ծութ­յան» Առաջին և Երկրորդ գլոբալ ֆորումները, որոնց մասնակցել են բազմաթիվ խորհրդա­րանա­կան­ներ, քաղա­քա­կան գործիչներ, դիվանագետներ, անվանի ցե­ղաս­պա­նա­գետներ, գիտ­նա­կաններ և պատ­մա­­բան­ներ։ Նշված ֆորումները հնարավորություն ընձե­ռեցին միջազ­գա­յին քա­ղաքական ու ակա­­դե­միական հանրության ուշադրությունը հրա­վիրել Հայոց ցե­ղաս­պա­նութ­յան 100-ամյակի, ինչ­պես նաև ցեղասպանության հան­ցա­գործության կանխարգելման հարցում Հ­այաս­տանի հետևողա­կան ջանքերի վրա։ 2016 թվականի երկրորդ Գլոբալ ֆորումի եզրափակիչ փաս­տաթղթում ամրագրվեց, որ հա­­ջորդ Գլոբալ ֆորումը կայանալու է 2018 թվականին և նվիր­ված է լինելու կրթության մի­ջոցով ցե­ղաս­պանության հանցագործության կանխարգելման խնդիր­նե­րին։ 2018 թվա­կանի երրորդ Գլոբալ ֆորումը կայանալու է դեկ­տեմ­բերի 9-11-ն ընկած ժա­մա­­նա­կա­հատվածում և, ի տարբերություն 2015 և 2016 թվականների ֆորումների, ենթադրում է ավ­ելի սեղմ և զուսպ ձևաչափ՝ կենտրոնացած կրթության միջոցով ցեղաս­պա­նութ­յուն­նե­րի դեմ պայ­քարի առանցքային խնդիրներին։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտաքին գոր­ծերի նախարարությունում ձևա­վոր­­ված աշխատանքային խումբը մշակել է երրորդ Գլոբալ ֆորումի հայեցակարգը, կազ­մել է հրա­վիրյալների ցանկը և առաքել հրավերներ։ Ձեռք են բերվել մոտ հինգ տասնյակ առաջատար ցեղաս­պանագետների, ցեղաս­պա­նության թան­գա­րան­նե­րի ու հիշատակի համալիրների տնօ­րեն­ների, մշակույթի ու արվեստի ներ­կայա­ցու­ցիչ­նե­րի և իրավապաշտ­պանների՝ Ֆորումին մաս­նակցության նախնական համաձայնութ­յու­­­նը։ Ֆորումին նախատեսվում է նաև Միավորված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թ­յան Գլխավոր քար­­տու­ղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հար­ցե­րով Հա­տուկ խորհրդականի մասնակցությունը»,- ասված է հիմնավորման մեջ։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ