Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Կայացավ ՌԱԿ ուսանողական խորհրդի նախաձեռնող խմբի հերթական ժողովը

am en ru es
Kayats`av RhAK owsanoghakan khorhrdi nakhadzerhnogh khmbi hert`akan zhoghove_84323

Օգոստոսի 2-ին ՌԱԿ Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՌԱԿ ուսանողական խորհրդի նախաձեռնող խմբի հերթական ժողովը, որին մասնակցում էին ՌԱԿ ակտիվ երիտասարդները: Ժողովի ընթացքում քննարկվեցին խորհրդի անելիքները և դրանց իրականացման համար համապատասխան գործողությունները։

Խոսվեց ՌԱԿ երիտասարդությանը ակտիվորեն նոր ոլորտներում ներգրավելու, կայուն համագործակցության և թիմի ներսում ջերմ ու բարեկամական մթնոլորտի ապահովման մասին։ ՌԱԿ-ի հիմնադրման պահից ի վեր պատմությունը ապացուցել է, որ ՌԱԿ անդամները պատասխանատվությամբ են մոտեցել երիտասարդության զարգացման հիմնախնդիրներին։

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքները, որոնք խոստումնալից են և փաստում են այն, որ հետագա քայլերը ավելի վստահ և հաջող պետք է լինեն։

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ