Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Կայացավ շախմատի Հայաստանի առաջնությունների վիճակահանությունը

am en ru
Kayats`av shakhmati Hayastani arhajnowt`yownneri vichakahanowt`yowne_38925

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը շնորհավորեց շախմատիստներին անցած տոների կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նոր մրցաշրջանում՝ ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ միջազգային հարթակում:

 

«Մեր ազգային առաջնությունը շատ հետաքրքիր մրցաշար է դարձել ոչ միայն Հայաստանի, այլեւ համաշխարհային շախմատի հասարակության համար: Բոլորին հաջողություն եմ մաղթում, իսկ հաղթողները թող հետագայում օգտակար լինեն ազգային հավաքականներին»,-ասաց Սմբատ Լպուտյանը:

 

Առաջնության գլխավոր մրցավարներ Աշոտ Վարդապետյանը եւ Ջուլիետա Նահատակյանը մասնակիցներին ծանոթացրին առաջնության ընթացակարգին: Երկրի չեմպիոնները կհամալրեն ազգային թիմերի շարքերը: Հավաքականների կազմավորման հարցի հետ կապված փոփոխությունների մասին ՀԱՕԿ լրատվականը երեկ հայտնել էրՖեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի խոսքով նոր մոտեցումը կսրի ազգային հավաքականում թափուր տեղի համար մրցակցությունը, լրացուցիչ հնարավորություն եւ մոտիվացիա կտա, այդ թվում երիտասարդ շախմատիստներին.

 

«Առողջ մրցակցությունը միայն օգուտ կբերի հավաքականին»,-ասաց Միքայել Անդրիասյանը:

 

Կանանց 73-րդ առաջնությանը (հունվարի 12-20, 9 տուր, առանց հանգստյան օրերի), կմասնակցի տասը շախմատիստուհի: Վիճակահանության արդյունքներով առաջին տուրում միմյանց հետ կխաղան  Մարիա Գեւորգյան-Աննա Խաչատրյան, Մարիա Կուրսովա-Սոնա Ասատրյան, Նարե Առաքելյան-Լիլիթ Գալոյան, Մարիամ Մկրտչյան-Աննա Սարգսյան, Սիրանուշ Ղուկասյան-Սուսաննա Գաբոյան զույգերը:

Տղամարդկանց 78-րդ առաջնությանը կմասնակցի 11 շախմատիստ: Առաջնությունը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով հունվարի 12-ից 21-ը: Միջին վարկանիշով սա ուժեղագույնն է հայկական շախմատի պատմության մեջ: Չնայած առաջատարների բացակայությանը, մրցաշարի միջին վարկանիշը 2560 է, ինչը նրան տալիս է ՖԻԴԵ-ի 13-րդ կարգ: Մասնակցում է ինը գրոսմայստեր եւ երկու միջազգային վարպետ: Վերջին երկուսի համար գրոսմայստերական նորմ է սահմանված (10 հնարավորից 5.5 միավոր ): Կենտ թվով մասնակիցների քանակով պայմանավորված յուրաքանչյուր շախմատիստ մեկ օր կհանգստանա:

 

Առաջին տուրում կհանդիպեն. Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան-Հովհաննես Գաբուզյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Սամվել Տեր-Սահակյան,Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան:

 

 

Տիգրան Հարությունյանն ազատ է:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ