Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը

am en ru
Kayats`el e Powtin-Asad handipowme_31594

Սոչիում երեկ կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ  Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական  կայքը:

 

Նշվում է, որ Պուտինը Ասադին ներկայացրել է Պաշտպանության նախարարության եւ Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավարությանը:

 

«Ես ցանկանում եմ Ձեզ ներկայացնել այն մարդկանց, ովքեր վճռական դեր են խաղացել Սիրիայի փրկության գործում: Իհարկե, պարոն Ասադը ոմանց անձամբ է ճանաչում », - ասել է Պուտինը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ  ՌԴ նախագահի հետ զրույցում Ասադն ընդգծել է, որ Մոսկվային և Դամասկոսին հաջողվել է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ