Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Խաչատուրովին իրավական պատասխանատվության կանչելը պետք էր այնպես կազմակերպել, որ վնաս չհասցվեր ՀԱՊԿ հեղինակությանը. Հայկ Խալաթյան

am
Khach`atowrovin iravakan pataskhanatvowt`yan kanch`ele petk` er aynpes kazmakerpel, or vnas ch`hasts`ver HAPK heghinakowt`yane. Hayk Khalat`yan_82659

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ  

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված որևէ վտանգ չկա, սակայն Հայաստանի իմիջի վրա որոշակի բացասական ազդեցություն հնարավոր է նկատվի: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ  լրատվականի հետ զրույցում նշեց քաղաքական մեկնաբան ՀԱՅԿ ԽԱԼԱԹՅԱՆՆ՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրելու խնդրին և նրան կալանավորելու որոշմանը:

«Դա որևէ կերպ չի անդրադառնա Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին, քանի որ այնպես չէ, որ կարող են մի քանի երկրներ միավորվել ու ասել, թե Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, և Հայաստանն էլ նման մտադրություն չունի: Սակայն այլ հարց է, թե Հայաստանն այս ընթացքում կկարողանա՞ իր ներկայացուցչին առաջադրել ու նրա թեկնածությունը կհաստատվի՞ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից»,- ասաց Խալաթյանը:

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը Հայաստանն է գլխավորելու ՀԱՊԿ-ն, ու եթե ամեն ինչ նորմալ լինի, ՀՀ ներկայացուցիչը կնշանակվի գլխավոր քարտուղարի պաշտոնում, սակայն վտանգ կա, որ ռոտացիայի կարգով հաջորդը Բելոռուսին փոխնցվի, այս հարցն է ավելի հետաքրքիր է: «Հիշենք, որ երկար ժամանակ ՀԱՊԿ-ն չէր հաստատում Հայաստանի թեկնածուին գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ ժամանակ Բելառուսի ու Ռուսաստանի հարաբերությունները փոքր-ինչ լարված էին, ու Մինսկը բոյկոտում էր Հայաստանի առաջադրած թեկնածուին: Եվ այժմ էլ, եթե Աստված չանի, որ որևէ երկիր որոշի բոյկոտել, դժվար թե Հայաստանը կարողնանա նոր քարտուղարի ընտրել մինչև 2020թվականը: Սակայն, ինձ թվում է որ նման խնդիր չպետք է լինի, տեսնենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով մեր այն հարցին, որ շատ վերլուծաբաններ նշում են, թե Հայաստանը նախ պետք է ՀԱՊԿ-ից հետ կանչեր Խաչատուրովին, ապա սկսեր իրավական գործընթաց՝ Հայկ Խալաթյանը նշեց. «Դա ավելի նպատակահարմար կլիներ: Եթե կարդում ենք ռուսական հեղինակավոր լրատվամիջոցների անդրադարձն այս հարցին, որոշ գործընկերներ Հայաստանից դժգոհում են, որ այդպես չի արվել: Այսինքն, Հայաստանն այնպես չի կազմակերպել այս գործընթացը, որ կազմակերպության հեղինակությանը վնաս չլինի»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ