Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Խմբագրությունում փնտրում էին սարքեր, որոնցով գաղտնալսել էին մեր իրավապահ մարմինների «անճարակ» ղեկավարներին. Սևակ Հակոբյան

am
Khmbagrowt`yownowm p`ntrowm ein sark`er, oronts`ov gaghtnalsel ein mer iravapah marminneri <<ancharak>> ghekavarnerin. Sewak Hakobyan _99319

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

«Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում մանրամասներ ներկայացրեց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից կայքի խմբագրությունում կատարված խուզարկության վերաբերյալ:

Նախ նա նշեց, որ ասուլիսին կարող էր մասնակցել նաև իրենց փաստաբանը, սակայն վերջինս զբաղված է խնդրի առնչությամբ իրավական փատաթղթերի կազմմամբ, քանի որ խուզարկությունը կատարվել է բազմաթիվ խախտումներով:

«Ես կանդրադառնամ կատարվածի ոչ իրավական մասին, իսկ մեր փաստաբանն առաջիկայում հանդես կգա առանձին ասուլիսով»,- տեղեկացրեց Հակոբյանը:

«Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիրը հայտնեց, որ կիրակի օրը՝  կեսգիշերից սկսած մինչև երկուշաբթի օրը, ժամը 14.00-ն, երբ դեռ խուզարկություն էր ընթանում խմբագրությունում, այդ ողջ ընթացքում կայքի սերվերների վրա DDoS հարձակում է եղել: «Համաձայն փորձագետների՝ հարձակումների միջոցով կայքում փորձել են նյութեր տեղադրել, այսինքն ազդեցություն գործել: Չեմ ուզի անմիջապես նշել, որ դա կապ ունի այս գործի հետ, սակայն ցանկանում եմ ֆիքսել այդ փաստը»,- ասաց նա:

Սևակ Հակոբյանը ներկայացրեց նաև, թե ինչ է կատարվել խուզարկության ընթացքում: «Առավոտյան, երբ ես հասա աշխատանքի, ժամը 08:30-ին, մեր գրասենյակի դուռը բաց էր, և դռան մոտ խմբված էին 8 աշխատակիցներ, մեկը համազգեստով, մյուսները՝ ոչ: Նրանք մաքրուհուց պահանջել էին, որ դուռը բաց թողնի, որ երևի մինչև իմ հասնելը գործողություններ կատարեին: Մի խոսքով, նրանք  մինչև ժամը 15.30-ը ստուգումներ արեցին, հետո նոր մասնագետ եկավ ու կրկնակի ստուգում արեցին: Նրանք փնտրում էին ոչ միայն այդ նյութի վաղ տարածման վերաբերյալ ապացույցներ, այլ նաև սարքավորումներ, որոնցով, իբր թե, գաղտնալսել էինք մեր «անճարակ» իրավապահ մարմինների ղեկավարներին ու տեղադրել կայքում»,- պատմեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ինքը պահանջել էր ներկայացնել խուզարկություն կատարելու վերաբերյալ թույլտվությունը, և իրեն էին փոխանցել 2-3 էջանոց փաստաթուղթ, որը հիմնավորում էր, թե կայքը  տեղադրել է ձայնագրությունն ավելի շուտ և կասկածներ կան,  որ ձայնագրությունն առաջինը տեղադրվել է իրենց լրատվամիջոցում: «Թեև դա հերքվել էր թե՛ մեր, թե՛ փորձագետների կողմից, սակայն, փաստորեն, մեր ոստիկանության համար ֆեյքերն ու գուշակ Վարսիկը ավելի հիմնավոր են, քան այդ հերքումը: Իրենք թույլտվություն էին ստացել ստուգելու ամբողջ տեխնիկան ՝ համակարգիչները, տեսախցիկները, կրիչները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է սկանդալային տեսանյութն առաջինը ներբեռնելու և տարածելու հարցին՝ Հակոբյանը նշեց, որ նման բան չի կարող բացահայտվել, որովհետև չկա. «Այլ հարց է, թե իրենք կունենա՞ն այնքան վճառականություն, որ հայտարարեն դրա մասին, ասեն, որ նման բան չկա, թե՞ «կջրեն» գործը»: 

Ըստ լրատվամիջոցի գլխավոր խմբագրի՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները խուզարկություն էին կատարել տարաբնույթ խախտումներով: «Մեր փաստաբանը արձանագրել է խախտումների 7 կետ, որոնցից մի քանիսն այժմ կառանձնացնեմ: Նախ, նրանք խուզարկությունը սկսեցին առանց փաստաբանի, չնայած ես ասել էի, որ մեր փաստաբանն արդեն հասնում է, ճանապարհին է, սակայն նրանք պատասխանեցին, որ չեն կարող սպասել: Խուզարկությունը սկսելուց մի քանի րոպե անց, երբ եկավ փաստաբանը, ներս չէին թողում, ասում էին՝ ուշացել ես, և միայն ինչ-որ հեռախոսազանգից հետո թույլատրեցին, որ փաստաբանը ներևս մտնի:

Ես ուզում եմ շեշտել հեռախոսազրույցի պահը, որովհետև քննչական հատուկ գորոծղություն իրականացնող անձինք ամբողջ ընթացքում կապի մեջ էին ինչ-որ պարոնների հետ, և ստանում էին ցուցումներ՝ ինչը նայել, ոնց նայել, ինչ անել:

Երկրորդ, իրենք եկել էին մեզ մոտ փնտրելու ապացույցներ, որ իբր շուտ ենք տեղադրել տեսանյութը, բայց չգիտես ինչու՝ իրենք բացում ու կարդում էին կայքի նյութերը և այն ռեզյումեները, որ մեզ ուղարկվել էր աշխատանքի հայտարարությունուն տալուց հետո: Նրանք նայում էին, թե ովքեր են ուղարկել ռեզյումեներ: Այդ անձինք նաև ուսումնասիրում էին մեր բոլոր ֆինանսական թղթերը, թեև դրանք որևէ կապ չունեին գործի հետ»,- պատմեց Հակոբյանը՝ հավելելով, որ մնացած խախտումներին առաջիկայում կներկայացնի իրենց փաստաբանը:

Ինչ վեևաբերում է հակընդդեմ հայցով հանդես գալու վերաբերյալ հարցին, Սևակ Հակոբյանը նշեց. «Իրենք շատ մեծ որս են կուլ տվել և մարսողական համակարգի խնդիրներ կունենան: Բայց թե մենք ոնց կանենք, դրա մասին հետագայում կասենք»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ