Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Խորհրդակցություն ոստիկանության կենտրոնական, մարզային ու երեւանյան վարչությունների ղեկավարների մասնակցությամբ

am
Khorhrdakts`owt`yown ostikanowt`yan kentronakan, marzayin ow erewanyan varch`owt`yownneri ghekavarneri masnakts`owt`yamb_94751

 

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության պետի տեղակալներ Արման Սարգսյանը և Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն անցկացրին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմի հետ: Օրակարգում ոստիկանության ծառայությանն առնչվող տարբեր հարցեր էին: Սեպտեմբերի 8-ին նախատեսված «Մաքուր Երևան» խորագիրը կրող հանրապետական շաբաթօրյակի ժամանակ ոստիկանության գործողությունների մասին խոսելիս Աղասի Կիրակոսյանը ցուցում տվեց հանձնարարել անձնակազմին ուշադիր լինել և բացառել քաղաքացիների կողմից չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը: Աղասի Կիրակոսյանը հիշեցրեց, որ առջևում նաև Անկախության հռչակման օրն է, տոն, որ մեծ շուքով է նշվում ողջ հանրապետությունում, և որպեսզի այդ տոնական տրամադրությունը որևէ կերպ չխաթարվի, ոստիկանական կարգախմբերը պետք է կրկնակի աչալուրջ լինեն, հայտնում են ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից

Խորհրդակցության ժամանակ առանձնակի մանրամասն անդրադարձ եղավ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ, ինչպես և ընտրության ժամանակ ոստիկանության գործողություններին: Ոստիկանության պետի տեղակալները շեշտեցին, որ չպետք է հանդուրժել ընտրական կեղծարարության կամ ընտրակաշառքի որևէ դրսևորում

Օրկարգային թեմաներից էր` հոկտեմբերի 6-13-ը Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոն պետությունների գագաթաժողովի ընթացքում ոստիկանության խնդիրները: «Ըստ նախնական տվյալների, մոտ 30 պետություններից 4-ից 5000 օտարերկրյա քաղաքացի է գալու և նրանք մեր երկրի մասին պատկերացում են կազմելու նաև ոստիկանության ծառայությունը տեսնելիս»,- ասաց Աղասի Կիրակոսյանը

Խորհրդակցությանը քննարկվեց նաև, թե որոնք են լինելու ոստիկանության գործողություները Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ: Հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին անդրադառնալով` ոստիկանության պետի տեղակալները ևս մեկ անգամ ընդգծեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կոռուպցյոն դրսևորումները բացառելու պահանջը` հիշեցնելով որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։ 
Խորհրդակցության ավարտին ստորաբաժանման ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ