Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խոսքի և գործի տրամագծորեն տարբեր լինելու հետևանքները

am
Khosk`i ew gortsi tramagtsoren tarber linelow hetewank`nere_83795

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին՝ այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի», առաջին լուրջ ազդանշանն է, որ պաշտոնական Մոսկվան չի վստահում վարչապետ Փաշինյանին եւ իր «նախընտրական» խոստումներին։ 


   Այս դեպքում խոսքը վերաբերում է հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ սկսված քաղաքական հաշվեհարդարին, բայց սա ռուսաստանյան քաղաքական վերնախավի անհանգստության միակ առիթը կամ պատճառը չէ։


   Այն, որ Կրեմլում հալած յուղի տեղ չեն ընդունում «թավշահեղափոխական» վարչապետի հավաստիացումները, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվել՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը մնում է մեր արտաքին օրակարգի հիմնական գերակայություններից մեկը, հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, ավելին՝ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններն ավելի են ընդլայնվելու ու խորանալու, պարզ էր ի սկզբանե։ 


   Եվ դա հասկանալի է. եթե մարդը ընդամենը կես տարի առաջ ԱԺ ամբիոնից հիմնավորում էր, թե ինչու պետք է օր առաջ դուրս գալ Հայաստանին վնասից բացի ոչ մի օգուտ չտվող ինտեգրացիոն այդ գործընթացից, առնվազն միամտություն կլիներ հավատալ նրա անկեղծությանը։ 


   Մոսկվան, ըստ այդմ, սպասողական կեցվածք էր ընդունել եւ լուռ հետեւում էր «Նոր Հայաստանում» ընթացող «հեղափոխական զարգացումներին»՝ փորձելով հասկանալ, թե ինչ երեւույթի հետ գործ ունեն։ Եվ որքան էլ Փաշինյանն ու իր թիմակիցները ջայլամի պես գլուխը մտցնեն ավազի մեջ՝ կարծելով, թե չեն երեւում, չէին կարող չտեսնել, որ հայաստանյան «նոր իշխանությունների» խոսքը, մեղմ ասած, գործին չի համապատասխանում։ 
    

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք Հայոց Աշխարհ օրաթերթում

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ