Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները մեկ տասնյակից ավելի են

am
Khotatsatsk taratsk`nerowm brhnkvats hrdehnere  mek tasnyakits` aveli en_84675

 

Օգոստոսի 3-4-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ՃԿԿ-ում հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ մի շարք ահազանգեր են ստացվել:

Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Գ. Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում` մոտ 700 քմ, Մահարու փողոցի վերջնամասում` մոտ 500 քմ, Չարենցի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Մուշավանի ամառանոցներում՝ մոտ 3 հա, Չեխովի փողոցում՝ «Միկա» մարզադաշտի մոտակայքում՝ մոտ 900 քմ, Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի սկզբնամասում՝ 5000 քմ, Բերդավան բնակավայրի «Ղարաբուլաղ» կոչվող հանդամասում՝ մոտ 4 հաԱրագածոտնի մարզի Շամիրամ գյուղում՝ 7000 քմ, Դավիթաշեն գյուղի 3-րդ փողոցի թիվ 21 տան հարակից տարածքում՝ մոտ 3000 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Նալբանդյան փողոցում՝ 4500 քմ, Բալահովիտ գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 200 քմ, Ակունք գյուղի Պողոս Պետրոս եկեղեցու մոտակայքում հնձած գարու արտ (մոտ 5 հա) և կուտակված ծղոտ (մոտ 40 հատ), Գեղարքունիքի  մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտակայքում՝ 15 000 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 800 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասի թիվ 20/1 հասցեի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Սյունիքի մարզի Վաղատնի գյուղի մոտակայքում՝ մոտ 4000 քմ մրգատու այգիմոտ 3 հա հնձած ցորենի դաշտմոտ 1 հա չհնձած գարի և մոտ 6 հաԵրասխ-Երևան ավտոճանապարհին` Բուրաստան գյուղի մոտակայքում՝ 300 քմՕձուն-Այգեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ մոտ 1.5 հա խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել բոլոր հրդեհները:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ