Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Կկայանա ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների սաների տարեվերջյան հաշվետու համերգը

am
Kkayana HH erazhshtakan ew arvesti dprots`neri saneri tareverjyan hashvetow hamerge_36915

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. դեկտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների սաների տարեվերջյան հաշվետու համերգը:

Համերգն իրականացնող «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի մեթոդիստ-մանկավարժների և հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներում իրականացվել են ուսումնամեթոդական և գործնական բազմաթիվ դասալսումներ, հրավիրյալ մասնագետների կողմից ՀՀ մարզերի մանկավարժների համար անցկացվել են «Ուսուցիչների վերապատրաստում» ծրագրի դասընթացներ, դպրոցների ստեղծագործական բաժինների սաների լսումներ, տեսական առարկաների «Սոլֆեջո» և «Երաժշտական գրականություն» /թելադրություն և վիկտորինա/ մասնագիտական լսումներ, միջմարզային փնջային համատեղ համերգներ, պարարվեստի բաժինների սաների փառատոներ և այլն:

 

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի ծրագրերի շրջանակներում 2017 թվականին մի շարք շնորհալի երեխաների հնարավորություն է ընձեռվել ստանալու վարպետության դասեր արտերկրից հրավիրված հայտնի մասնագետների կողմից:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ