Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Կունենանք ճառագայթային չափումների ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա

am es
Kownenank` charhagayt`ayin ch`ap`owmneri rheferensayin rhadiok`imiakan laboratoria_63764

ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում կստեղծվի շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի եւ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա:

 

Դրա համար Երեւանի Ծովակալ Իասակովի N 50/12 հասցեում գտնվող 501,3 քմ տարածքը կհատկացվի Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին:

 

Տարածքը կնորոգվի 2019 թվականի պետական բյուջեի հաշվին, իսկ ժամանակակից սարքերով, սարքավորումներով կհամալրվի Եվրոպական միության, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ ԱՄՆ տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում:

 

Արդյունքում կունենանք ճառագայթային չափումների ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա, իրականացնելու շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորիգ եւ վերահսկողություն՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանությունը իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից, բարելավելու շրջակա միջավայրի պահպանությունը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ