Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Կրասնոյարսկի երկրամասում ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր

am
Krasnoyarski erkramasowm owghghat`irh e kortsanvel, kan  zoher_84551

Կրասնոյարսկի երկրամասում՝ Վանկորի հանքավայրի մոտակայքում, կործանվել է Մի-8 ուղղաթիռը։ 

Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ին:

Լրատվամիջոցը գրում է, որ UTair ռուսական ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը տեղափոխելիս է եղել «Վանկոր» ընկերության աշխատակիցներին: Քննչական կոմիտեն հաղորդել է, որ ուղղաթիռում է եղել անձնակազմի երեք անդամ և 15 հերթափոխային աշխատող: Նշվում է, որ ուղղաթիռն ընկել է ամայի վայրում: Վթարից հետո հաջողվել է գտնել երկու «սև արկղերը», որոնց վիճակն ուսումնասիրվում է:

Վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել։ Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:20-ին՝ Իգարկա բնակավայրից երկու կմ հեռավորության վրա:

Նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռի կործանման պատճառ էր կարող դառնալ տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի սխալը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ