Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները. Գիտա-պրակտիկ միջազգային սեմինար ՀՀ-ում

am es
Krtsk`ageghdzi k`aghts`keghi bowzhman zhamanakakits` veranayvats motets`owmnere. Gita-praktik mijazgayin seminar HH-owm_63780

Կրծքագեղձի քաղցկեղը  կանանց շրջանում տարածվածությամբ ՀՀ-ում առաջին տեղում է: Գերխնդիր է մշտապես թարմացնել բուժման գործիքակազմը, որը թույլ կտա կազմակերպել քաղցկեղի արդյունավետ բուժումը ու խորացման կանխարգելումը:

Այս նպատակով Երևանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանը նախաձեռնել էԿրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից, վերանայված մոտեցումներըխորագրով գիտա-պրակտիկ միջազգային սեմինարը, որը տեղի կունենան հունիսի 9-ին և 10-ին Ծաղկաձորում: Էրեբունի ԲԿ և Դավիդյանց լաբորատորիայի աջակցությամբ կազմակերվող միջոցառմանը առաջատար մասնագետներ են մասնակից լինելու նաև արտերկրից: Ներկա կլինեն Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտի, Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի, Ղազախստանի Մամոլոգիայի կենտրոնի, Բելգիայի ONCO DNA գենետիկայի կենտրոնի բարձրակարգ մասնագետներ:

Մասնակցություն կունենան նաև շուրջ 50 վիրաբույժներ ու ուռուցքաբաններ Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններից: Սեմինարի ընթացքում քննարկվելու են այնպիսի ակտուալ խնդիրներ, ինչպիսիք են վիրաբուժական բուժման ու քիմիաթերապիայի նոր մոտեցումներն ու միտումները:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ