Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Կյուրեղ Խրայան

am
Kyowregh Khrayan_83723

Կյուրեղ Խրայանը ծնվել է Խարբերդի պատմական Ծովք գյուղում։ Նախքան 1915թ․-ը հազիվ ստացել է իր նախնական կրթությունը գյուղում, որից հետո ծառայել է թուրքերի տներում որպես ծառա և հրաշքով է ողջ մնացել։ Արդեն 1919թ․-ին նա հասել է Խարբերդի որբանոց, որտեղ աշխատել է որբերի վերահսկողության ու առաջնորդության պաշտոնում՝ ուսանելով մայրենի լեզու, քանի որ թուրքերի մոտ ծառայության ընթացքում մոռացել էր լեզուն։ Նրանից պահանջվեց 3 տարի կրկին հայերեն մտածելու և խոսելու համար։

Շուտով Խրայանը մեկնում է Սիրիա, Լիբանան, ապա Ֆրանսիա, որտեղ էլ և ապրում է ՝ նվիրվելով հայկական մշակույթի զարգացման գործին։ 1920-ական թթ․-ից սկսում է գրել մինչև իր վերահաս ու դժբախտ մահը։

Խրայանն աշխատակցել է Փարիզի հայկական թերթերում։ Արշակ Չոպանյանի «Անահիտ» թերթում նա բազմաթիվ արձանագրություններ է տպագրել։ Նա առանձին հատորով տպագրել է «Ծովք-Կեոլճուկ» պատկերազարդ գիրքը, որտեղ զետեղել է իր ապրած դաժան տարիները։ Չտպագրված են մնացել նրա «Հավատքի ճանապարհին», «Ծովք և Գավառաբարբառը», «Բերդեր» գործերը։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ