Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

ԼՂ հակամարտության կողմերը պետք է մթնոլորտ ստեղծեն առաջընթաց գրանցելու համար. Մարիա Զախարովա

am
LGh hakamartowt`yan koghmere petk` e mt`nolort steghtsen arhajent`ats` grants`elow hamar. Maria Zakharova_97631

 

Ռուսաստանը կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհրաժեշտ միջնորդական աջակցություն տրամադրել փոխզիջման ձեռքբերման համար, սակայն կողմերը նույնպես պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի համար։ 
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում, իհարկե, ուսումնասիրում են այն ամենը, ինչ ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով, ուսումնասիրվում են «համապատասխան երկրներում հնչող բոլոր հայտարարությունները»։
Զախարովան հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում, մենք ելնում ենք նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով (դուք գիտեք մեր այդ ավանդական դիրքորոշման մասին)՝ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի կողմերին անհրաժեշտ միջնորդական աջակցություն տրամադրել փոխզիջման ձեռքբերման համար։ Զախարովան ընդգծել է, որ կողմերը նույնպես անկասկած պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի համար։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ