Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Լավ կլինի, որ Հայաստանի նոր իշխանությունը հաղթահարի իշխանությունը մենաշնորհելու գայթակղությունը. Սերգեյ Մարկեդոնով

am
Lav klini, or Hayastani nor ishkhanowt`yowne haght`ahari ishkhanowt`yowne menashnorhelow gayt`akghowt`yowne. Sergey Markedonov_58759

Ռուս քաղաքագետ, Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի Միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովն այսօր լրագրողներին ասել է, որ Հայաստանում բողոքի ակցիաների արդյունքում իշխանափոխություն չի եղել, տեղի ունեցողը ոչ միայն փողոցային ակտիվություն է, այլ նաեւ՝ «կաբինետային»:

 

«Համաձայն չեմ, երբ հետխորհրդային երկրներում բոլոր մասսայական բողոքները համարվում են «Մայդանի կլոն», նմանեցնում են ուկրաինական իրադարձությունների հետ: Ես դրա հետ համաձայն չեմ Հայաստանի դեպքում, որովհետեւ Հայաստանը շատ լավ եմ ճանաչում, գիտեմ, որ այն ունի պայքարներով լի պատմություն: Հայաստանի 3-րդ Հանրապետությունը հենց հիմնվել է պայքարի գնով՝ Արցախյան շարժման արդյունքում: Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ են եղել: Նման իրավիճակներ չեն ստեղծվել միայն Ռոբերտ Քոչարյանի եւ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո: Պետք է հասկանալ, որ քիչ չէին ներքին խնդիրները, որ նման բողոք բարձրանար: Դրա  հիմնական պատճառը եւ՛ սոցիալական վիճակից դժգոհություններն են, եւ՛ դժգոհությունն է տնտեսական վիճակից, եւ´ դժգոհությունն է մենաշնորհից: Մեկ այլ բողոքի պատճառ էր նաեւ այն, որ Սերժ Սարգսյանն իր խոստումը չկատարեց՝ չհեռացավ քաղաքականությունից: Հայաստանում մեծ բողոքի ալիքի ժամանակ չեն եղել աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մասին լոզունգներ: Դեռ հակառակը՝ ընդդիմադիր առաջնորդ Փաշինյանն ասաց, որ պրոռուսական վեկտորը կմնա. կան նյուանսներ, կան խնդիրներ, որոնք ծագել են նաեւ Սերժ Սարգսյանի կամ Քոչարյանի շրջանում: Այդ խնդիրները մշտապես ծագում են, դրանցից վախենալ պետք չէ, բայց կապերը խզել էլ պետք չէ: Ի վերջո, դաշնակցային հարաբերությունները սիրո մասին չեն, այլ՝ շահերի: Դրանք կարող են համընկնել, կարող են հակասել, բայց  պետք է կարողանալ այդ ամենը հաշվի առնել եւ աշխատել դրանց որակի վրա: Եթե նման մոտեցումը պահպանվի, ապա շատ լավ կլինի եւ´ Հայաստանի, եւ´ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար: Տեսանք, թե ինչպես տարբեր խմբակցություններ, որոնք մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի երկրպագուները չէին, նրա հետ բանակցությունների մեջ մտան, փոխեցին իրենց դիրքորոշումները: Հասկանալի է, որ նոր իշխանությունը չի կարող Մարսից բերել բոլոր կառավարողներին: Պետք է կառավարել մարզեր,  գերատեսչություններ՝ ռազմական, անվտանգության: Նոր իշխանությունները եւս կունենան իշխանությունը մենաշնորհելու գայթակղություններ: Լավ կլինի, որ նրանք կարողանան այդ գայթակղությունները հաղթահարել», - ասել է քաղաքագետը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ