Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Լավրովի հարավկովկասյան այցը

am en ru
Lavrovi haravkovkasyan ayts`e_31243

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի արտաքին գործորի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանելու է Բաքու, ապա Երեւան: Գաղտնիք չէ, որ բանակցությունների հիմնական թեման է լինելու Արցախյան հիմնախնդիրը, որի շուրջ ապրիլյան պատերազմից հետո հանդիպումները դադարել էին եւ միայն այս տարվա հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ բարձր մակարդակի հանդիպումը, որից հետո կայացան նաև արտգործնախարարներների քննարկումները: Սակայն նկատենք, որ էական առաջընթաց, ինչպես և սպասվում էր, այդ հանդիպումներում չգրանցվեց:

Լավրովի այս այցի կապակցությամբ էլ էական տեղաշարժներ չեն սպասվում, մանավանդ, որ պաշտոնական Բաքուն միշտ էլ խոչընդոտ է հանդիսացել Արցախյան հիմնախնդրի շուրջ իրավիճակի կայունացման մեխանիզմների ներդրամանը: Մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշչիկի լիազորությունների ընդլայնման շուրջ բանակցությունները տապալվել են: Սա կարևորագույն խնդիր է, քանի որ Կասպրշչիկի ղեկավարած խումբն է մանիտորինգ իրականացնում ճակատային գծում, հետևաբար այդ խմբի անդամների թվի մեծացումը և նրանց լիազորությունների ընդլայնումը կնպաստի հրադադարի պահպանմանը: Բաքվի բացասական դիրքրոշումը այս հարցում  մեկ անգամ ևս ապացուցում է, որ վերջինս շահագրգռված չէ խնդրի խաղաղ կարգավորմանը:

Բաքուն չի կատարում նաև Ժնևում, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես ճակատային շփման գծում հրադադարի պահպանման և նաև խախտումների վերաբերյալ հետաքննությունների մեխանիզմների ներդրման առումով: Սա կարևորագույն հարց է, որը հայկական կողմը ամեն անգամ բարձրացնում է Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների առաջ ու ստանում վերջիններիս դրական պատասխանը, սակայն Բաքվի ոչ կառուցողական դիրքրոշման պատճառով կյանքի կոչել այս հարցը այդպես էլ չի հաջողվում:

Լավրովի այցը նպատակ է հետապնդում նախ տեղում հասկանալ ստեղծված իրավիճակը` կողմերի պատրաստակամությունը շարունակել բանակցային գործընթացը և հավանաբար հող նախապատրաստել բարձր մակարդակի նոր հանդիպման համար: Նկատենք, որ դեկտեմբեր ամսին արդեն ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպման շրջանակներում հավանաբար տեղի կունենան նաև Հայաստանի և Ադրբեջանի նախարարների` Նալբանդյանի և Մամեդյարովի քննարկումները: Ակնկալել, ինչ-որ բովանդակ արդյունք այդ հանդիպումից սպասելն անիմաստ է, սակայն նմանատիպ քննարկումները հույս են տալիս ասել, որ, նախ բանակցությունները դեռ կշարունակվեն և հետո իրավիճակը շփման գծում կմնա համեմատաբար խաղաղ:

 

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ