Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Լավրովն ու Զարիֆը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

am ru
Lavrovn ow Zarife k`nnarkel en Siriayowm tirogh iravichake_39003

Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը նախքան Ազգային երկխոսության կոնգրեսի նիստը, որն, ինչպես ակնկալվում է, տեղի կունենա Սոչիում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը:

 

«Հունվարի 12-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:

 

« Սոչիում կայանալիք Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի նիստից առաջ շարունակվել է կարծիքների փոխանակումը   Սիրիայում առկա իրավիճակի վերաբերյալ՝ կենտրոնանալով երկրում քաղաքական կարգավորման ուղիների որոնման վրա՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւը»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ