Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնից

am ru
Lewon Eranosyane kazatvi ostikanowt`yan nerk`in zork`eri hramanatari pashtonits`_60443

Հայաստանի ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը կազատվի պաշտոնից: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լևոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է և, բնականաբար, Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից»,-  ասաց Փաշինյանը: Տեղեկացնում է Արմենպրեսը: 

Հարցին` բացի կադրային փոփոխություններից, պատիժներ լինելո՞ւ են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այն պատիժները, որոնք վարչապետի տիրույթում են և դրա համար կլինեն հիմքեր, կիրականացվեն։ Մյուս մասերով ես ասել եմ՝ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելու որոշման քննադատություններին` շեշտելով, որ որևէ ոստիկանապետի նշանակում հանրության կողմից միանշանակ չէր ընդունվելու: «Ինչո՞ւ։ Որովհետև ՀՀ օրենսդրության համաձայն ոստիկանության պետի պաշտոնում պետք է նշանակվեր ոստիկանության գործող համակարգից որևէ մեկը և, պարզ էր, որ որևէ նշանակում միանշանակ գնահատականի չէր արժանանալու»,-ասաց Փաշինյանը:

Մայիսի 10-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ: Վալերի Օսիպյանը 2009 - 2010 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ պաշտոն, 2010 - 2011 թվականներին՝ գնդի հրամանատարի, 2011 - 2012 թվականներին՝ Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետի, 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս ամիսը՝ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնները:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ