Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Լևոն Շիրինյանը կուսակցություն է ստեղծում. նա կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

am en ru
Lewon Shirinyane kowsakts`owt`yown e steghtsowm. na kmasnakts`i AZh artahert` entrowt`yownnerin_86243

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու և ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին:

«Հայրենակի'ց, ես որոշեցի համախոհների մի խմբի հետ ստեղծել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն(ՀՔԴԿ) և մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Այդպիսով ես իմ համախոհների հետ կբերեմ իմ նպաստը հայրենիքի վերաշինության և Չորրորդ հանրապետության կայացման գործում: Վստահ եմ, որ մեր ջանքերով ստեղծվող Հայաստանը լինելու է բարձր և զարգացած մշակույթով գիտաարդյունաբերական համալիր` ընդարձակվող սահմաններով և հայրենադարձությամբ:

Համապատասխան տեղեկատվությունը կտրվի ժամանակին»,- նշել է Շիրինյանը: 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ