Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է «պղտոր ջրում ձուկ որսալ». Արամ Հարությունյանը՝ Ադրբեջանին հող հանձնելու մասին

am
Lewon Ter-Petrosyane p`ordzowm e <<pghtor jrowm dzowk orsal>>. Aram Harowt`yownyane, Adrbejanin hogh handznelow masin_83911

Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

-Պարոն Հարությունյան, տպավորություն կա, որ Արցախի Հանրապետության  ազատագրված տարածքները հանձնելու կողմնակից քաղաքական ուժը՝ ՀԱԿ-ն ու իր անդամները, վերստին ակտիվանում են՝ շրջանառելով «հողերը տանք, որ լինի խաղաղություն» իրենց հայտնի թեզը:

-Եթե հետևենք այդ գաղափարախոսության կնքահոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությանը, ապա կտեսնենք, որ տարածքներ հանձնելու իր գաղափարներից նա երբեք չի հրաժարվել: Ինքը 2008թ.-ին վերադառնալով քաղաքականություն, նպատակ ուներ վերցնել իշխանությունը,  և իր գործողություններով թուլացնել երկիրը, որպեսզի նորից իր այդ նպատակը իրականացներ: Երբ Սերժ Սարգսյանը «քիրվայության», թուրքերի հետ բարեկամության  գաղափարախոսությամբ էր զբաղվում, այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից ակտիվացավ, չհաշված, որ 2017թ.-ին Տեր-Պետրոսյանը նույն գաղափարախոսությամբ  մասնակցեց ԱԺ ընտրություններին և մենք տեսանք, թե ինչպես մերժվեց ժողովրդի կողմից, լսեցինք նաև արցախահայության կոշտ արձագանքը:

-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է ՀԱԿ-ն այսօր դարձյալ գլուխ բարձրացրել:

-Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը մտածում է շատ հարմար պահ է, ինչպես ասում են՝ «պղտոր ջրում փորձում է ձուկ որսալ», և պատահական չէ, որ ինքը հանդիպում նախաձեռնեց Փաշինյանի հետ: Փորձում է այնպես անել, որ ՀԱԿ-ը որոշակի դերակատարություն ստանա, ա՛յն ՀԱԿ-ը, որը «թավշյա» հեղափոխության սկզբում՝ ո՛չ միայն  չէր հավատում, այլև պիտակավորում էր Նիկոլ Փաշինյանին: Հիմա, որքան էլ պնդեն, թե Զոյա Թադևոսյանի դիրքորոշումը  ՀԱԿ-ի դիրքորոշումը չէ, մենք բոլորս գիտենք, որ 1997-98թթ-ից իրենց դիրքորոշումն  այդ է, պարզապես, ասվեց Զոյա Թադևոսյանի շուրթերով: Այսպիսի իրավիճակ է ստեղծվել՝ իրենց մոտ այնքան են խոսել այդ թեմայով, այնքան բնական է իրենց համար այս ամենը, որ Զոյա Թադևոսյանը զարմանում է, որ իր ասածի դեմ ընդվզում են:

Շատ վտանգավոր միտում է, կարծում եմ, նույնիսկ վարչապետի մակարդակով արձագանք պետք է ստանան նման տեսակետները: Կառավարությունը որքան էլ ասում է՝ Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ, դրանք դեռևս լոզունգներ են, կարևոր հարցերի հետ կապված դիրքորոշումը պետք է հստակ լինի:

-Պարոն Հարությունյան, չե՞ք կարծում, որ միաժամանակ պատմությունը խեղաթյուրելու փորձ է արվում:

-Այո՛՝ իհարկե: Նման միտում է նկատվում 1992թ.-ից, երբ մենք պատերազմի մեջ էինք, մեր զինվորը կռվում էր, իսկ Հայաստանի նախագահը հեռուստացույցով հայտարարում էր, թե մենք պարտված ենք պատերազմում:

Մեր ժողովուրդն է հաղթել՝ մեր զինվորականների տաղանդի և հայրենասիրության շնորհիվ: Ադրբեջանին՝ նման մեծ նվեր չէր կարելի անել: ՀԱԿ-ը նման հայտարարություն է անում՝ վիրավորելով Արցախի հերոսներին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ