Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար. Արա Բաբլոյանը հանդիպել է Փաշինյանին

am ru
Liahowys em, or im khndrank`n inch`-or ban karzhena im gortsenkeroj hamar. Ara Babloyane handipel e P`ashinyanin_56471

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և Նիկոլ Փաշինյանին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ նախագահը նշեց. «Ես իմ գործընկերների մոտ եմ գնացել նախևառաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր, և ես լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար»:

Հանդիպման գնալուց առաջ Բաբլոյանը հայտարարել էր, որ նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում:

ԱԺ երեք պատգամավորները ձերբակալվել են ապրիլի 22-ին ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ