Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Լուրերը, թե չեմ մասնակցելու ավագանու ընտրություններին՝ ապատեղեկատվություն են. Արարատ Զուրաբյան

am
Lowrere, t`e ch`em masnakts`elow avaganow entrowt`yownnerin, apateghekatvowt`yown en. Ararat Zowrabyan_91925

  Այսօր «Ժամանակ» թերթը տեղեկատվություն էր  հրապարակել,  թե ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:

Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը, ով նախկինում հայտարարում էր, որ առաջադրվելու է քաղաքապետի թեկնածու և կհաղթի բոլորին, այդպես էլ չառաջադրվեց՝ հավանաբար, ավելի իրատեսորեն գնահատելով իր հնարավորությունները»:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը նշվածի վերաբերյալ մանրամասներ պարզելու համար՝ կապ հաստատեց պարոն Արարատ Զուրաբյանի հետ:

Վերջինս հերքեց տարածված լուրը, այն անվանելով ապատեղեկատվություն. «Այդ լուրերը պարզապես  ապատեղեկատվություն են, և չեն համապատասխանում իրականությանը»:

Ի պատասխան մեր հարցին, թե  նման լուրերի տարածումը միտումնավոր չի՞ արվում, Ա. Զուրաբյանը նկատեց՝ որևէ կողմնակի միտում չի տեսնում կատարվածի մեջ.

«Չեմ կարծում, թե հրապարակումը կողմնակի, թաքնված միտում ունի: Կարծում եմ, որ վրիպում է տեղի ունեցել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հանդես եմ եկել  նոր  ձևավորված «Երևանցիներ» դաշինքով: Հավանաբար, դաշինքի հանգամանքը վրիպել է թերթի ուշադրությունից, այդ պատճառով չեն նկատել, որ ցուցակում առաջին համարը ես եմ» :

Հետաքրքրվեցինք, թե ո՞ր կուսակցությունների հետ են դաշինքով հանդես գալու, ասաց.

««Երևանցիներ» դաշինքի կազմում են՝ «Հայոց Հայրենիք» և «Հայոց համազգային շարժում» կուսակցությունները, ինչպես նաև անհատ երևանցիներ»,- նշեց Արարատ Զուրաբյանը:

 

ՀԱՅ ՁԱՅՆ-ի ամբողջական հարցազրույցը Արարատ Զուրաբյանի հետ, կարդացեք վաղը՝ օգոստոսի 31-ին:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ