Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարների ցուցահանդես Սբ. Վարդան մայր տաճարում. Հ.Ծ.

am
Lowsankarneri ts`owts`ahandes Sb. Vardan mayr tacharowm. H.Ts._60671

Մայիսի 5-ի շաբաթավերջում աննախադեպ լուսանկարների ցուցահանդես է բացվել Նյու Յորքի Սբ. Վարդան մայր տաճարում նշանավորելու համար եկեղեցու կառուցման եւ օծման 50-րդ տարեդարձը: Նյույորքաբնակ Յոհաննա Գոլդֆեյլդի ձեւավորմամբ ցուցահանդեսը, ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, յուրահատուկ պատմական ակնարկ է մայր տաճարի անցած ուղու մասին:

 

Հայաստանի Սբ. Հռիփսիմե տաճարի (7-րդ դար) նմանողությամբ, եղեռնը վերապրած հայորդիների նախաձեռնությամբ կառուցված հոգեւոր շինությունը պաշտոնապես օծվել է 1968-ին ձեռամբ Ամենայն Հայոց երջանկահիշատակ կաթողիկոս Վազգեն Ա-ի: Տաճարը կառուցվել է մրցանակակիր ճարտարապետ Ուոքեր Կուինի նախագծով, եւ համարվում է Մանհաթենի աչքի ընկնող ճարտարապետական կառույցներից մեկը, ուր իրենց այցելություններով պատվել են Նյու Յորքի մի շարք քաղաքագլուխներ, ինչպես օրինակ Ջոն Լինդսին եւ Մայքլ Բլումբերգը:

 

Որպես կրոնասեր հայկական համայնքի անքակտելի մասը, տաճարը համաժողովրդական միասնականության վայր է եղել մեր պատմության ճգնաժամային պահերին, ինչպես օրինակ Արցախյան շարժման, Սպիտակի երկրաշարժի եւ այլ առիթներով: Այն նաեւ Նյու Յորքի էկյումենիկ համայնքի կարեւորագույն կենտրոններից է եւ ծառայել է որպես հավաքավայր տարբեր կրոնների առաջնորդների համար հանուն համընդհանուր մարդասիրական առաքելությունների:

 

«Ներկայացված 60 լուսանկարները հրաշալի հիշողություններ են արթնացնում: Երախտապարտ եմ ծրագիրը մտահղացող հանձնախմբին այս գեղեցիկ առիթը ընձեռնելու համար», նշել է Խաժակ արք. Պարսամյանը :

 

Հ.Ծ./ԱԶԳ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ