Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Լույս է տեսել Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորը

am
Lowys e tesel T`owmanyani erkeri liakatar zhoghovatsowi 1-in hatore_64752

2019թ. լրանալու է հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանի 150-ամյակը, ինչի կապակցությամբ բանաստեղծի երևանյան թանգարանը  նախաձեռնել է սեփական միջոցներով վերահրատարակել Թումանյանի երկերի լիակատար ժողովածուն՝ լրացված և որոշ խմբագրումներով 10 հատորյակը:

Այս նպատակը իրականացնելու համար դեռևս 2017թ. Հովհ. Թումանյանի թանգարանի և  ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. Գրականության ինստիտուտի միջև հուշագիր է ստորագրվել:

Ինչպես տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից, Գրականության ինստիտուտի Թումանյանագիտության բաժնի և Հովհ. Թումանյանի թանգարանի ազնիվ գիտաշխատողների տքնաջան աշխատանքի առաջին արդյունքը արդեն ընթերցողի սեղանին է՝ շքեղ բովանդակությամբ շքեղ 1-ին հատորը:

Այս տարի նախանշվել է լույս ընծայել ևս երկու հատոր՝ 2-րդը և 3-րդը, իսկ 2019-ին ընթերցողին հասցնել ևս 2-ից 3 հատոր:

Ավելի վաղ, Հայ Ձայնի հետ հարցազրույցի ընթացքում Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նշել էր  այս նախաձեռնության, ինչպես նաև Մեծ լոռեցու ծննդյան 150-ամյակի շրջանակներում նախատեսվող այլ միջոցառումների մասին:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ