Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը մասնակիցներին խնդրել է ավելի դանդաղ խոսել

am
MAK-i Glkhavor vehazhoghovi nakhagahe masnakits`nerin khndrel e aveli dandagh khosel_102653

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նիստի նախագահ Մարիա Էսպինոսա Գարսեսը երկրների ղեկավարներին խնդրել է չշտապել իրենց ելույթների ժամանակ, որպեսզի թարգմանիչները կարողանան իրենց ճիշտ թարգմանել:

«Կցանկանայի դիմել ելույթով հանդես եկողներին, որպեսզի իրենց ելույթները ներկայացնեն խելամիտ տեմպով, որպեսզի հավուր պատշաճի ապահովվի բանավոր թարգմանությունը», - ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ ասել է Էսպինոսան:

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը, չինարենը և արաբերենը:

Բացի դրանից, Էսպինոսան նշել է, որ ելույթ ունեցողները խոսեն 15 րոպեից ոչ ավելի, որպեսզի բոլորը հնարավորություն ստանան արտահայտվելու:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ