Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել հարավարևմտյան Սիրիայում ընթացող մարտերը

am ru
MAK-i glkhavor k`artowghare koch` e arel dadarets`nel haravarewmtyan Siriayowm ent`ats`ogh martere_72375

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել  Սիրիայի հարավ-արևմուտքում ընթացքող մարտերը:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը զեկուցել է, որ ռազմական գործողությունների պատճառով Սիրիայի հարավ-արևմուտքից տեղահանված մարդկանց թիվը  վերջին մի քանի օրերի ընթացքում աճել է 2.5 անգամ՝ կազմելով 160 հազար:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է Սիրիայի հարավ-արևմուտքում ռազմական գործողություններով և բնակիչների շրջանում զոհերի թվի աճով: Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Գուտերեշը նաև կոչ է արել բոլոր կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում իրենց բոլոր  պարտավորությունները:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ