Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները, տրանսպորտային միջոցներն օտարելը, ոչնչացնելն ու կորցնելն առաջացնում է տուգանքի նշանակում. ՊԵԿ

am
Mak`sayin hskoghowt`yan nerk`o gtnvogh aprank`nere, transportayin mijots`nern otarele, och`nch`ats`neln ow korts`neln arhajats`nowm e towgank`i nshanakowm. PEK_85851

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման ներքո մինչև դրանց` օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող  ապրանքները և տրանսպորտային միջոցներն, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 50%-ի չափով: Այս մասին հայտարարություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն:

«Օրինակ,  եթե անձը (հայտարարատուն) տարանցման հայտարարագրով ՀՀ է ներմուծում  ավտոմեքենա, սակայն,  մինչ մաքսազերծում կատարելը, այն հանձնում  է  իր  ընկերոջը կամ այլ անձի, ապա տվյալ դեպքում հայտարարատուն ենթակա է վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման համար` տուգանվելով ավտոմեքենայի` հայտարարագրված մաքսային արժեքի 50%-ի չափով»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ