Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԱՌԱԿՆԵՐ

Մանուէլ Պետրոսյանը հաղթանակով մեկնարկեց Շարժա Մասթերսում

am
Manowel Petrosyane haght`anakov meknarkets` Sharzha Mast`ersowm_54755

Տիգրան Լ. Պետրոսյանի մրցակիցը չէր ներկայացել խաղին. մեր մասնակցին շնորհվեց տեխնիկական հաղթանակ:

 

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում մեկնարկեց Շարժա Մասթերս միջազգային մրցաշարը: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31 կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն: Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Մեկնարկային տուրում Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ տոնեց ՖԻԴԵ-ի վարպետ Ահմեդ Ֆարիդի նկատմամբ, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանի մրցակիցը պարտիան չէր ներկայացել և մեր մասնակցին շնորհվեց տեխնիկական հաղթանակ:

Առաջին տուրում գրեթե բոլոր ֆավորիտները հեշտորեն հաղթանակներ տոնեցին.  հաղթանակ չտոնեց միայն մրցաշարի 4-րդ դասակարգված շախմատիստ և Սևանա լիճ 2017 մրցաշարի հաղթող Ամին Բասեմը, ով ոչ-ոքի խաղաց չինացի պատանի շախմատիստ Մա Լինի հետ:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ