Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մանվել Գրիգորյանը թոքի քաղցկեղ ունի. փաստաբան

am
Manvel Grigoryane t`ok`i k`aghts`kegh owni. p`astaban _68468

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

 

Մանվել Գրիգորյանը տառապում է մի քանի ծանր հիվանդություններով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գրիգորյանի փաստաբան Կարեն Քամալյանը:

«Նա արտասահմանում վիրահատվել է թոքի քաղցկեղ ախտորոշմամբ: Մանվել Գրիգորյանն ունի նաև շաքարային դիաբետ և ինսուլինից կախվածություն: Երեկ հարցաքննությունից անմիջապես հետո ստացել է  համապատասխան բժշկական օգնություն»,- ասաց փաստաբանը:

Քամալյանի խոսքով Գրիգորյանը պետք է պարբերաբար բժշկական օգնություն ստանա, որի նախադեպն արդեն կա՝ հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հետ կապված:

 

«Մենք ունենք նախադեպ հաց բերողի հետ կապված: Մանվել Գրիգորյանը նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի: Եվ ըստ բժշկական տեղեկանքների, նա պետք է ստանա բժշկական օգնություն, մասնավորապեսքիմիաթերապիա, որը պարբերաբար ստանում է»,- ասաց Քամալյանը

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ