Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մարդկությունը կզրկվի՞ ինտերնետից

am
Mardkowt`yowne kzrkvi? internetits`_80651

 

Մեդիսոն համալսարանի գիտնականները զգուշացնում են, որ մարդկությունը կարող առանց համացանցի մնալ արդեն 2033 թվականին: hi-tech.mail.ru-ի հաղորդմամբ, պատճառը՝ գլոբալ տաքացումն է և ծովի մակարդակի բարձրացումը: Ափերի մոտ գտնվող խոշոր քաղաքների ենթակառուցվածքը հեղեղման վտանգի տակ է:

Գիտնականները վերլուծել են իրավիճակը ԱՄՆ-ի համար և նշում  են օրինակ՝ Նյու Յորքի, Մայամիի կամ Սիեթլի մասին: Սակայն ջրի բարձրացման մակարդակը անկանխատեսելի է և  կարող է առնչվել դեպի ծով ելք ունեցող բոլոր երկրներին:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ վնասն ավելի էական կլինի ու խնդիրները կսկսվեն ավելի վաղ, քան ենթադրվում էր: Միայն ԱՄՆ-ում ավելի քան 6500 կիլոմետր օպտիկամանրաթելային մալուխ կարող է ջրի տակ մնալ արդեն 15 տարի հետո: Խնդիրն այն է, որ մալուխները, որոնք անցկացվել են 20-25 տարի առաջ՝ անջրաթափանցիկ չեն:

«Ակնկալվում էր, որ ունենք 50 տարի, որպեսզի նախապատրաստվենք։ Մինչդեռ մենք չունենք 50 տարի»,- ասել է գիտնականներից մեկը։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ