Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Մարդու անձնական կյանքը նկարելն ու տարածելը պատժելի արարք է, այդ տեսանյութի հրապարակումն իմ դեմ է ուղղված. Արամ Սարգսյան (տեսանյութ)

am
Mardow andznakan kyank`e nkareln ow taratsele patzheli arark` e, ayd tesanyowt`i hraparakowmn im dem e owghghvats. Aram Sargsyan (tesanyowt`)_99851

  «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համարում է, որ յութուբում հրապարակված տեսանյութն իր դեմ է ուղղված։ Իսկ տեսանյութում երևում է, որ Արամ Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը ռեստորաններից մեկում նստած է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու կողքին, ով օրեր առաջ ազատ արձակվեց կալանքից։

«
Եղբայրս աշխատում է պաշտպանության նախարարությունում հասարակական հիմունքով։ Համարում է, որ դա իր եղբոր՝ Վազգենի ձևավորած կառույցն է, և կարծում եմ, ճիշտ է համարում։ Դա միանշանակ ուղղված է ինձ»,-«Ազատություն» ռկ-ի հետ զրույցում հայտարարեց նա։

Նա նկատեց՝ մարդու անձնական կյանքը նկարելն ու տարածելը պատժելի արարք է։
«
Չգիտեմ ո՞վ է արել, չեմ էլ հետաքրքրվում»,-ասաց Արամ Սարգսյանը, ավելացնելով, որ իր եղբոր ու Ալեքսանդր Սարգսյանի միջև շփում չկա, չի էլ հարցրել, թե ո՞նց են եղել նույն սեղանի շուրջ, քանի որ անէական բան է համարում։
 

 «Վստահ եմ շփում չկա։ Քաղաքական որևէ բան չկա, եղբայր քաղաքական մարդ չէ։ Մնացածը՝ հայ մարդիկ են, ռեստորանում են եղել, ինչ-որ պահի նույն սեղանի շուրջ են եղել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում մասնակցում է «Լույս» դաշինքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ։ Դաշինքի ցուցակը գլխավորում է Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանը։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ