Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Մարդու օրգանիզմում «երկրորդ ուղեղ» է հայտնաբերվել

am es
Mardow organizmowm <<erkrord owghegh>> e haytnabervel_64128

 

 Մարդու մարմնում գոյություն ունի «երկրորդ ուղեղը», որը գտնվում է աղիքներում, և ավստրալացի գիտնականները կարողացել են հասկանալ դրա աշխատելու սկզբունքը, գրում է Science Alert:

 

 Էնտերային (աղիքային) նյարդային համակարգը բաղկացած է բազմաթիվ միլիոնավոր նեյրոններից, որոնք կարգավորում են աղեստամոքսային տրակտի գործառույթը: Այս համակարգը ծայրամասային է և գործում է կենտրոնական նյարդային համակարգից անկախ՝ բաղկացած  ուղեղից և ողնուղեղից:

 

«Դա իրականում ինքնին ուղեղն է», - ասում է Ֆլինդերսի համալսարանի պրոֆեսոր Նիք Սփենսերը` հավելելով, որ էնտերային նյարդային համակարգը կարելի է անվանել նաև «առաջին ուղեղ», քանի որ այս համակարգը հայտնվել է կենտրոնական նյարդային համակարգից առաջ՝ էվոլյուցիայի ընթացքում:

 

Փորձագետները վերլուծել են մկների հաստ աղիքի նեյրոնների էլեկտրական ազդակները և հայտնաբերել, որ էնտերային նյարդային համակարգը համաչափորեն օգտագործում է գրգռող և արգելակող նեյրոններ, որոնք մկաններում աղիքային ճնշում են առաջացնում:

 

Ուսումնասիրության հեղինակների պնդմամբ, ավելի վաղ գիտությանը հայտնի էր, որ էնտերային նյարդային համակարգի միլիոնավոր բջիջները միաժամանակ առաջացնում են էլեկտրական ազդակներ:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ