Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մարտի 1-ի համար այնքա՜ն բաներ կան ասելու. Գուրգեն Եղիազարյան

am
Marti 1-i hamar aynk`a!n baner kan aselow. Gowrgen Eghiazaryan_76619

 

Մարտի 1-ի համար այնքան բաներ կան ասելուԱնդրադառնալով  Մարտի 1-ի դեպքերի ուղղությամբ իրավապահ մարմինների վերջին գործողություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:


«10-ը անմեղ զոհերի, 10-ը ես վերապահումով եմ ասում, արյունը հենց այնպես չի անցնելու, ձեր քթից գալու է: Այն երիտասարդ ծնողների սրիկայաբար գնդակահարումը ձեր քթից գալու է: Ես դա ասել եմ 10 տարի շարունակ:  Իհարկե, կհասնեն բոլորին»,- ասաց  Գուրգեն Եղիազարյանը:

Եղիազարյանի դիտարկմամբ՝  ոստիկանապետին այսօր հնարավորություն է տրվել բացահայտելու Մարտի 1-ի գործը. «Եթե նա դա չէր կարող անել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, ապա այսօր նրա ձեռքերը բաց են դա անելու համար, հնարավորություններն էլ անսահմանափակ են»:

Եղիազարյանը  կոչ արեց չմոռանալ անդրադառնալ նաև ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ տրված ցուցմունքներին, որոնք, ըստ Եղիազարյանի, ուղղորդված և կեղծ են եղել, այն աստիճանի, որ մեկ անձը միաժամանակ «հասցրել է» ցուցմունք գրել Կետրոնի և Արաբկիրի բաժիններում:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ