Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Մարզային իշխանությունների հետ մեր ինտենսիվ աշխատանքը կշարունակվի. Արսեն Թորոսյան

am
Marzayin ishkhanowt`yownneri het mer intensiv ashkhatank`e ksharownakvi. Arsen T`orosyan_89191

 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից, նախարարն  այսօր այցելել է Արագածոտնի մարզի մի քանի համայնքների ԲԿ-ներ՝ Ծաղկահովիտի ԱԿ, Ապարանի ԲԿ, Արագածի ԱԿ, Աշտարակի ԲԿ։ 

Հանդիպելով մարզպետի և համայնքների ղեկավարների հետ, նախարարը քննարկել է ԲԿ-ների վերանորոգման և օպտիմալացման հարցեր:  Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ:

«Համայնքապետի և մարզպետի հետ քննարկեցինք համայնքի մասնակցության հարցը այդ աշխատանքներում և համայնքապետը նախնական համաձայնություն տվեց դրան։

Ապարանի ԲԿ-ն ամբողջովին համապատասխանում է մարզային բուժհիմնարկի պահանջներին և կապիտալ վերանորոգվել և վերազինվել է 2011թ.:

Արագածի ԱԿ-ն կարիք ունի տանիքի վերանորոգման և օպտիմալացման։ Մարզային իշխանությունների հետ կքննարկենք այդ խնդիրների լուծման ուղիները։

Աշտարակի ԲԿ-ն կարիք ունի կապիտալ վերանորոգման և վերազինման։ ԲԿ տնտեսված միջոցներով վերջերս կատարվել են և շարունակվում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ։

Այցի ավարտին մարզպետի հետ հանդիպում ունեցանք մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում ես ներկայացրեցի մեր ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև պատասխանեցի ներկաների հարցերին։ Մարզային իշխանությունների հետ մեր ինտենսիվ աշխատանքը կշարունակվի»։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ