Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Մայիսյան 100-ամյակներ. Մայիսյան ճակատամարտերի պատմական նշանակությունը

am en ru
Mayisyan 100-amyakner. Mayisyan chakatamarteri  patmakan nshanakowt`yowne_63052

 Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»:

Այն հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:

1918 թ.-ի մայիսի 21-27-ը ընկած ժամանակհատվածում տեղի ունեցած Սարդարապատի ճակատամարտը   հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև կատաղի կռիվ էր, որն ավարտվեց հայերի հաղթանակով:

Անգնահատելի է Մայիսյան ճակատամարտերի  պատմական նշանակությունը հայ ժողովրդի համար: Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի բովանդակությունը  ռուս-թուրքականից դարձավ թուրք-անդրկովկասյան, իսկ ապրիլի սկզբից վերաճեց թուրք-հայկական զինված հակամարտության: Թուրք-հայկական պատերազմի վճռական փուլում հայությունը կարողացավ համախմբվել և արժանի հաղթանակներ տանել:  Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, Շիրակի և Ջավախքի դիմադրական մարտերը հարստացրին մեր պատմության ռազմական տարեգրությունը նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայեր:Հայկական կանոնավոր զորքի ու նրան աջակցող աշխարհազորային ուժերի մղած հաջող ռազմական գործողությունները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4-ին կնքել հաշտությահ պայմանագիր: Այդ ճակատամարտերում ձեռք բերած հաջողություններն արդյունք էին հայ ժողովրդի տարբեր հատվածների, խավերի, ռազմական ու քաղաքական մարմինների միջև հաստատված միաբանության: Այդպիսով՝ Մայիսյան հերոսամարտերի պատմական գլխավոր դասը համազգային միաբանությունն է: Դժվարին և օրհասական պայմաններում Մեծ եղեռնի և պատերազմի պատճաոած մարդկային, նյութական և հոգևոր մեծ կորուստներից դեռևս ուշքի չեկած հայությունը կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել:

 

Հայ ժողովրդի երկու խոշոր հատվածների քաջարիզավակները, համախմբվելով մեկ զորքի մեջ, կռվեցին իրենց հայրենիքի, հարազատ ժողովրդի գոյության, Հայաստանի ազատության և անկախության համար: Մայիսյան հերոսամարտերով ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը դրվեց: Այսպիսով ռազմաքաղաքական գործընթացների բերումով հայ ագգային-քաղաքական ղեկավար ուժերը ստանձնեցին Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի պաշտպանության ծանր առաջադրանքը, իսկ նորահոչակ հայկական պետությունր դարձավ աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունր կարողացավ իրավական ճանաչում ստանալ Անտանտի երկրների կողմից, մասնակցել հաշտության խորհրդաժողովին և, վերջապես, իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպել Սևրի պայմանագրով:

 

Աղբյուրը՝ «Հայոց պատմություն. նորագույն ժամանակաշրջան (1918-1945)»

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ