Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Մայր Աթոռը կարող է ԱԱԾ-ի ու Ֆեյսբուքի միջոցով պարզել՝ ով է կոտրել Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը, և ովքե՞ր տարածեցին հայտնի կեղծ նամակը

am
Mayr At`orhe karogh e AATs-i ow Feysbowk`i mijots`ov parzel, ov e kotrel Vahram k`ahana Melik`yani feysbowk`yan eje, ew ovk`e?r taratsets`in haytni keghts namake_78735

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» հակաեկեղեցական տխրահռչակ խմբի անդամներն ամեն օր մի նոր անակնկալ են մատուցում՝ գրավում են Դիվանատունը, Մայր Աթոռի տարածքում բախում են հրահրում, հետո շրջափակում են Ամենայն Հայոց Հայարպետի մեքենան և խոչընդոտում նրա ազատ տեղաշարժը: Եկեղեցու դեմ պայքարի ելած խումբը ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում:

Երեկ առավոտյան էլ մի նոր անակնալ էր սպասվում եկեղեցու հայրերին. կոտրել էին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը, ու նրա անունից էջում տեղադրել հոգևորականին ոչ վայել բառապաշարով և զազրելի բովանդակությամբ գրառումներ:

Ավելի ուշ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ»-ի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց, թե նախաձեռնությունը որևէ կապ չունի Վահրամ քահանայի ֆեյսբուքյան էջի խափանման հետ: Քիչ ավելի ուշ հրապարակվեց մեկ այլ գրառում ևս, որով նախաձեռնությունը դատապարտում էր Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հանդեպ համացանցում և հրապարակումներում տեղ գտած հայհոյական և ոչ պատշաճ արտահայտությունները:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը թեմայի առնչությամբ զրուցեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր  Տիգրան Քոչարյանի հետ: Վերջինս նկատեց, որ կատարվել է շատ վատ արարք, սակայն. «Բոլորի հետ էլ դա կարող է պատահել, և մարդիկ, ովքեր քարոզչական պայքարի մեջ են կամ պատասխանատու են տեղեկատվության համար, պետք է շատ ավելի ուշադիր լինեն իրենց հաշիվների անվտանգության հարցում, որ նման բաներ տեղի չունենան: Կարծում եմ՝ Մայր Աթոռը բավականին գործ պետք է անի տեղեկատվական անվտանգության ապահովման առումով»,- ասաց նա:

Իսկ Ազգային անվտանգության մարմիններն անելիք չունե՞ն. հարցին ի պատաասխան բլոգերն ասաց. «Քանի որ եկեղեցին անջատ է պետությունից, ԱԱԾ-ն ի պաշտոնե պարտավոր չէ որևէ քայլ անել:  Իհարկե, Մայր Աթոռը կարող է դիմել ԱԱԾն և վերջինիս համաձայնության դեպքում դա կարող է արվել»:

Հարցին, թե այս պահին ի՞նչ քայլեր կարող է իրականացնել Մայր Աթոռը, Քոչարյանը պատասխանեց. «Մայր Աթոռը կարող է բողոքարկել կիբեր-անվտանգության վարչությանը, Ոստիկանությանը, որպեսզի նրանք ուսումնասիրեն այդ գործն ու գտնեն, թե ո՞վ է կոտրել Տեր Վահրամի ՖԲ էջն ու ինչ հանգամանքներում է դա իրականցվել»:

Ցավոք, հասարակության որոշակի հատված, թեպետ փոքր, սակայն  խայծը կուլ տվեց ու կեղծ գրառումները, կարծես,  ընդունեց իբրև իրականություն: Եվ ուրեմն, սովորական մարդն ինչպե՞ս տարբերակի իրականությունն ու տեղեկատվական կեղծիքը, ինչպե՞ս համոզվի, որ այս դեպքում գործ ունի խայտառակ ստի հետ: «Սովորական մարդը կարող է կեղծիքը տարբերել իրականությունից հետևյալ կերպ. նախ, պետք է տեսնի, թե ինչպե՞ս է այդ մարդը շփվում ՖԲ տիրույթում, սովորաբար շփման ի՞նչ ոճ ունի, շփման ի՞նչ լեզու ունի, ու համեմատի, թե այդ գրառումն ի՞նչ լեզվով է գրված: Եթե մարդը սովորաբար գրում է գրագետ, սակայն այս պարագայում աչքի է զարնում ոճական բացահայտ տարբերություն, այսինքն՝ այդ գրառումը չի համապատասխանում տվյալ մարդու ոճին, կնշանակի՝ գրառումը նրան չէ: Այնպես որ, շատ հեշտ ապացուցելի է», իսկ Տեր Վահրամի պարագայում դա ամենևին դժվար ապացուցելի չէ, տեր հոր խոսքին  ծանոթ ամեն ոք միանշանակորեն հասկանում է, որ կատարվածը զազրելի կեղծիք էր: 

«Մնացածը կարող են ապացուցել համապատասխան մարմինները՝ ավելի խորը ուսումնասիրելով դեպքը: Ինչպես ասացի՝ դա արդեն անվտանգության ոլորտի մարմինների ու ոստիկանության գործառույթն է»:

 

Քոչարյանը նկատում է, որ սա չբացահայտվող ու բարդ հարց  չէ, կարելի է դիմել նաև Ֆեյսբուքին ու ստանալ բոլոր IP-ները, և իմանալ թե ինչպես են մուտք գործել տվյալ էջ: «Ես չգիտեմ, թե ի՞նչ հանգամանքներում է դա կատարվել, սակայն կատարվածը շատ տգեղ արարք է» 

  Նույն օրը Ֆեյսբուքով տարածվեց մեկ այլ կեղծ նամակ,  այս անգամ այն  վերագրվեց Գևորգ Սրբազանին: Թե ինչո՞ւ Սրբազանին՝ պատճառն ակնհայտ է. վերջին շրջանում Գևորգ Սրբազանն է, որ արեց խմբի իրական դեմքը բացահայտող հստակ հայտարարություններ, իսկ դրանք, բնականաբար,  դուր չեկան տխրահռչակ խմբի անդամներին, ու, փաստորեն, իրենց գործելաոճին հարիր անցան հարձակման՝ այս անգամ ՖԲ տիրույթում «նամակային»  կեղծիք տարածելով.

  «Տեղեկատվական պատերազմ է գնում, ու հիմնականում եկեղեցու դեմ դուրս եկած բողոքավորները օգտագործում են հնարավոր բոլոր տարբերակները: Խախտելով բարոյական նորմերը՝ նրանք դիմում են նման տհաճ քայլերի, օգտագործում են սև PR-ի բոլոր հնարավոր գործիքները: Ամեն ինչ նրանցից սպասելի է: Մենք տեսնում ենք, որ Նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժման մասնակիցները որևէ բանից չեն խորշում, և սուտ են տարածում, և ապատեղեկատվություն, և անձնական տիրույթ են մտնում»:  

Բլոգերը հորդորում է Մայր Աթոռին՝ լինել զգոն, հասկանալ, թե որտեղի՞ց կարող են լինել վտանգները և նման երևույթների դեմն առնելու համապատասխան քայլեր կատարել:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ