Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Մայր Աթոռում հոգևոր երաժշտության երեկո կանցկացվի

am
Mayr At`orhowm hogewor erazhshtowt`yan ereko kants`kats`vi_86407

Մայր Աթոռը Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին ընդառաջ օգոստոսի 11-ին՝ ժամը 20:00–ին կազմակերպում է հոգևոր երաժշտության երեկո:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն հաղորդակից լինելու Մայր Աթոռի միաբան սարկավագների ելույթներին:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի դիմացի այգին վերջին տարիներին դարձել է հայ հավատացյալների նախընտրելի զբոսավայրերից մեկը: Գարնան և ամռան երեկոները հաճախ այստեղ են անցկացնում հատկապես Վաղարշապատի և հարակից գյուղերի բնակիչներն՝ իրենց ընտանիքներով: Ընդառաջ բազում հավատացյալների խնդրանքին՝ Մայր Աթոռի Լուսարարապետությունը Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին ընդառաջ օգոստոսի 11-ին՝ ժամը 20:00–ին կազմակերպում է հոգևոր երաժշտության երեկո:

Ցանկացողներին հնարավորություն է ընձեռվում ունկնդրելու հոգևոր երգեր՝ նվիրված «Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի` ըստ տեսլեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին» և Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոներին:

Սիրով հրավիրում ենք բոլոր հավատացյալներին մասնակից և հաղորդակից լինելու Մայր Աթոռի միաբան սարկավագների ելույթներին: Խմբավար՝ Արտակ սրկ. Ղևոնդյան»,- ասվում է հայտարարության մեջ: 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ