Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Մայրաքաղաքը շլացուցիչ խաղալիք, խաղատուն չէ, ով էլ ընտրվի քաղաքապետ, ես նրանից պահանջելու եմ առավելագույնը. Ռուզաննա Ասատրյան

am
Mayrak`aghak`e shlats`owts`ich` khaghalik`, khaghatown ch`e, ov el entrvi k`aghak`apet, es nranits` pahanjelow em arhavelagowyne. Rhowzanna Asatryan_86411

  Երեւանի քաղաքապետը պաշտոն չէնախ մեծ պատասխանատվություն ու սեր է քաղաքի ու նրա բնակիչների նկատմամբ. գրում է գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ:

 

Հրապարակախոսը հիշեցնում է. «Երեւանը ազգային սեփականություն է, վեց հազար տարվա պատմություն ունեցող այս հրաշագեղ քաղաքը հայոց 13-րդ մայրաքաղաքն է՝ աշխարհի հայության հանգրվանն ու հայացքը»:

 Ռուզաննա Ասատրյանը  հորդորում է ավագանու ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերին ու քաղաքապետի պաշտոնին հավակնող գործիչներին՝ այդ աթոռը զբաղեցնելուց առաջ, նախ. «Հաշվեք քաղաքի վերքերը, հաշվի առեք նրա պատմական ընթացքը համաշխարհային երթի ճանապարհին, քաղաքի զարգացման թափն ու ձեր ուժերը դրեք նժարի վրա, մայրաքաղաքը շլացուցիչ խաղալիք ու խաղատուն չէ, ով էլ որ ընտրվի քաղաքապետ, ես՝ Երեւանում բնակվող քաղաքացիս, նրանից պահանջելու եմ առավելագույնը, այլապես՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում...Մայրաքաղաքը նաեւ ազգի հայելին է, քաղաքապետի թեկնածունե՛ր, ձեր դեմքը գնալուց առաջ մեկ անգամ տեսեք այդ հայելու մեջ...»:

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ