Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մայրաքաղաքի աղբահանությունը կազմակերպելու համար տեղին է երկրորդ օպերատորի ներգրավումը. Սուրեն Պապիկյան

am
Mayrak`aghak`i aghbahanowt`yowne kazmakerpelow hamar teghin e erkrord operatori nergravowme. Sowren Papikyan _97019

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց բաձրացրեց, որ Երևանի թաղամասերում աղբահանություն չի կատարվում, իսկ փողոցներում իրականացվող շինաշխատանքների հետևանքով բնակելի տարածքներում փոշու ամպ է բարձրանում:

 

Նրան պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ Երևանում աղբահանության վիճակն իրոք բավականին ծանր է: «Դա մենք տեսնում ենք ամենօրյա ռեժիմով: Սակայն խնդիրը «Սանիթեքի» ու քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի և դրա պարտավորությունները չկատարելու մեջ է: Մեր անմիջական մասնակցության պայմաններում արդեն երկորրդ անգամ է՝ «Սանիթեք» ընկերությունը քաղաքապետարանի կողմից տուգանվում է: Ես մի քանի անգամ հանդիպում եմ ունեցեել ընկերության գործադիր տնօրենի հետ, և նրանք խնդիրը կապում են նրա հետ, որ տարիներ շարունակ ավտոպարկը չի թարմացվել, մեքենաների մի զագալի հատվածը գտնվում է խափանված վիճակում»,- ասաց նախարարը:

 

Նա նաև փաստեց, որ այդ խնդիրը նոր չէ, և նախորդ ամռանը Երևանի բնակիչներն այս խնդրի հետ բախվել են: «Այո՛, Երևանը քաղաքապետ չունի, բայց ունի քաղաքապետի պաշտոնակատար, և նա մշտապես իր մասնակցությունն է ունենում այս հարցում, հավելյալ տեխնիկա է ներգարավում, որ հնարավոր լինի աղբահանությունը հավուր պատշաճի իրականացնել: «Սանիթեքի գործադիր տնօրենն էլ ինձ է ներկայացրել այն պայմանագրերը, որոնց համաձայն՝ ևս 5 աղբահանող մեքենա ուրբաթ օրը կլինեն Հայաստանի սահմանին: Սա հույս է ներշնչում, որ հնարավոր կլինի իրականացնել աղբահանությունը պատշաճ կերպով, ինչև նորընտիր քաղաքապետը կա՛մ կվերանայի ընկերության հետ պայամանգիրը, կա՛մ էլ, ես կարծում եմ, տեղին է երկորրդ օպերատորի ներգրավումը ՝ մրցակցություն ապահովելու համար»,- նշեց Պապիկյանը:

 

Ինչ վերաբերում է քանդված փողոցներին, նա հայտնեց, որ դեպի Արգավանդ տանող հատվածը վերանորոգվում է Ֆրանկոֆոնիայի միջոցառումների անցկացման նպատակով, իսկ մյուս փողոցներում ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքներ են: Նախարարը խոստացավ այդ խնդիրը փոխանցել քաղաքապետի պաշտոնակատարին և լուծումներ գտնել:  

 

   

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ