Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Մայրաքաղաքում բնապահպանական խնդիրներն օրակարգային են. Մհեր Շահգելդյան

am
Mayrak`aghak`owm bnapahpanakan khndirnern orakargayin en. Mher Shahgeldyan_98967

Մայրաքաղաքում բնապահպանական խնդիրներն օրակարգային են: Այսօր Երևանը խեղդվում է օդի աղտոտվածությունից: Շենգավիթ վարչական շրջանում անցկացրած հանրահավաքին այս մասին ասաց  «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը: «Այդ խնդիրը պետք է լուծել: Ոչ պակաս անհանգստացնող խնդիր է աղբահանությունը: Այն պատուհաս է դարձել մեր բնակիչների համար. որտեղով անցնում ես՝ աղբի հոտը զգացվում է»,- շարունակեց  ՕԵԿ ներկայացուցիչը՝  խոսելով նաև  բարձրացրած հարցերի լուծումների մասին: Առաջինը, ըստ Մհեր Շահգելդյանի, պետք է կազմակերպել օպերատիվ աղբահանությունը:

 

«Քաղաքը պետք է մաքրվի, այսպես չի կարելի: Այս խնդիրը պետք է լուծվի, որպեսզի ազատվենք գարշահոտությունից»,- նշեց Մհեր Շահգելդյանը: Հաջորդ քայլը աղբի վերամշակման գործարանի հիմնումն է: Մհեր Շահգելդյանը նկատեց, որ նախկինում մի քանի անգամ արտասահմանյան ձեռնարկությունների ներկայացուցիչները եկել են Հայաստան՝ աղբավերամշակման գործարան ստեղծելու նպատակով, սակայն ոչինչ չի ստացվել: Պատճառը, ըստ Մհեր Շահգելդյանի, նախկին իշխանություններն էին, որոնք ձախողեցին գործընթացը:

Խոսելով հաջորդ խնդիրների մասին՝ Մհեր Շահգելդյանն առանձնացրեց տրանսպորտը: Նրա խոսքով, այն հրատապ լուծում է պահանջում. ի վերջո, քաղաքացիների համար պետք է կազմակերպվի արժանավայել երթևեկություն: Նա խիստ անհրաժեշտություն է համարում տրանսպորտային պարկի թարմացումը: Դրանից բացի, Մհեր Շահգելդյանը կարևորեց վարորդների իրավունքների պաշտպանությունը՝ ընդգծելով, որ այսօր վարորդներն ամենաիրավազուրկն են:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ